
Սոչիում փոթորկի նախազգուշացում է հայտարարվել

Սոչիի լեռներում հունվարի 22-ից 24-ը առատ ձյուն կտեղա։ Այս մասին հայտնում է տեղի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը, փոխանցում է «Ռիա Նովոստին»։
«Համաձայն փոթորկի նախազգուշացման՝ 2022 թվականի հունվարի 22-ին, 23-ին և 24-ին ցերեկը լեռնային հատվածում սպասվում է առատ ձյուն»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Քաղաքի իշխանությունները Սոչիի բնակիչներին և զբոսաշրջիկներին խորհուրդ չեն տալիս ձյան տեղումների ժամանակ գնալ լեռներ, ինչպես նաև մեքենաները թողնել գովազդային կառույցների և ծառերի տակ։