Շուշին և Հադրութը պետք է վերադարձվեն. Իշխան Սաղաթելյանը նշեց, թե ինչպես են սա պատկերացնում
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը երբեք չի համակերպվելու Արցախի կորուստների հետ։ Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը։
«Ես սա ասում եմ ՀՅԴ-ի անունից։ Շուշին և Հադրութը պետք է վերադարձվեն։ Շատ հստակ և ուղիղ եմ ասում։ Իսկ, թե ինչպե”ս պետք է վերադարձվեն` մենք տեսնում ենք դրա հնարավորությունը»,-ասաց ԱԺ փոխնախագահը։
Իշխան Սաղաթելյանն ընդգծեց՝ չեն կարող հրաժարվել պատմական հայրենիքից։
«Ելքը տեսնում ենք այն դեպքում, եթե լինի ազգային իշխանություն, որը կվերականգնի մեր բանակը, հնարավորություններն ու ռեսուրսները։ Այս ամեն ինչը, որը տեղի է ունեցել, դատավճիռ չէ: Դա ժողովրդի և ՀՀ-ի վերջը չէ»,- ընդգծեց Սաղաթելյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հունվարի 11-ին թշնամու ԱԹՍ-ների կիրառման ժամանակ գործե՞լ է ՀՕՊ համակարգը․ ՊՆ-ից պատասխանում են
Օրեր առաջ Auroranews-ը մի քանի կարևոր հարցերով գրավոր հարցում էր ուղարկել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին։ ...
Ռուսական ավիաբազայի օդաչուները` Հայաստանի լեռներում
Էրեբունու ռուսական ավիաբազայի օդաչուները Հայաստանի լեռներում դժվար եղանակային պայմաններում թռիչքներ են սկսել: Այս մասին...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց
Փաշինյանն արդեն ցանկանում էր ավարտել ՀԱՊԿ հանդիպումը, սակայն Պուտինը կրկին խոսք խնդրեց և հերթական անգամ ելույթ ունեցավ:...
Ամաչում եմ, որ մենք սովորեցրել ենք Սելչուկ Բայրաքթարին այստեղ․ նոր սկանդալ՝ Էրդողանի փեսայի հետ կապված
Շվեդ-ամերիկացի տիեզերագետ և աստղաֆիզիկոս, Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի (MIT) պրոֆեսոր, Հիմնարար հարցերի ինստիտո...