
17-ամյա վարորդը տեղափոխվել է հիվանդանոց․ ավտովթար՝ Արմավիրի մարզում

Այսօր՝ հունվարի 16-ին, կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 01:20-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ, 17-ամյա Հրաչ Վ.-ն իր վարած Nissan մակնիշի 10 DO 022 համարանիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Սպանդարյան փողոցի 2/2 հասցեի առջև դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթյա էլեկտրասյանը, այնուհետև գազատար խողովակին և խանութի պատին ու հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր քաղաքացիների հետ օգնություն են ցուցաբերել վարոդին, ապա տեղափոխել հիվանդանոց:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը ավտոմեքենան վարելու իրավունքի վկայական չի ունեցել:
Օպերատիվորեն ժամանել են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» և «Գազպրոմ Արմենիա» ընկերությունների ներկայացուցիչները, ովքեր մի քանի ժամ շարունակ վերացնում էին վթարի հետքերը, որպեսզի հետո վերականգնեն էլեկտրասյունն ու գազախողովակը: