Պատահարներ
Դեկտեմբերի 31-ին վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է
Դեկտեմբերի 31-ին վրաերթի ենթարկված 82-ամյա տղամարդը գիտակցության չգալով մահացել է: Այս մասին հայտնում են ՀՀ Ոստիկանությունից:
Հունվարի 15-ին, ժամը 00.50-ին, հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքից ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ հունվարի 14-ին, ժամը 23.40-ին, 82-ամյա Հենրիկ Ղահրամանյանը, գիտակցության չգալով, մահացել է:
Կատարվում է քննություն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ դեկտեմբերի 31-ին, ժամը 14.15-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Մասիս քաղաքի Հանրապետության և 9-րդ նրբանցքի խաչմերուկում վրաերթի էր ենթարկել 82-ամյա մի տղամարդու։ Վրաերթի հետևանքով տղամարդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր հիվանդանոց:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0