Պատահարներ
Հնդկաստանում խոշոր ահաբեկչություն են կանխել
WRed
Դելիի արևելքում ոստիկանական սակրավորները ինքնաշեն պայթուցիկ սարք են հայտնաբերել և վնասազերծել, հայտնում է India Today թերթը։
Ռումբը հայտնաբերվել է Գազիփուրի ծաղկաշուկայում՝ Հնդկաստանի մայրաքաղաքի արևելքում։ 1,5 կիլոգրամ քաշով ինքնաշեն պայթուցիկ սարքը թաքցրած են եղել պայուսակում։ Ենթադրվում է, որ պայթուցիկը տեղադրված է եղել ահաբեկչություն իրականացնելու համար՝ Հնդկաստանում հունվարի 26-ին նշվող Անկախության օրվա նախաշեմին։
Ոստիկանությունն օպերատիվ կերպով շրջապատել է տարածքը, իսկ սակրավորները կարողացել են կանխել խոշոր ահաբեկչությունը և պայթուցիկ սարքը նախապատրաստել են վնասազերծման։ Իրավապահ մարմիններն ու ահաբեկչության դեմ պայքարի ծառայությունն արդեն քրեական գործ են հարուցել։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0