Պատահարներ
Բախվել են երթուղային «ГАЗель»-ն ու «ГАЗ 24»-ը. կան վիրավորներ
Unknown
Երեկ՝ հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 09:00-ի սահմաններոմ Գայի գյուղում՝ Ա. Խաչատրյան փողոցում, բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ, 71-ամյա Վեմիր Օ.-ի վարած ГАЗ 24 մակնիշի և 32-ամյա Արտակ Հ.-ի վարած թիվ 87 երթուղին սպասարկող ГАЗель մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ГАЗель-ի ուղևորներ, Արմավիրի մարզի բնակիչներ, 29-ամյա Վիկտորիա Հ.-ն, 23-ամյա Արմինե Մ.-ն, 45-ամյա Անուշ Ա.-ն և 36-ամյա Ժաննա Վ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ГАЗель-ը սպասարկում է Երևան-Ջրառատ երթուղին:
Նմանատիպ հոդվածներ
Թշնամին ևս մեկ հայի է առևանգել
Unknown
Ներկայացել է որպես հայուհի, մերկ նկարներ ուղարկել․ Ադրբեջանի հատուկ ծառայությունները Արցախի բնակչին դրդել են լրտեսության․ ԱՀ ԱԱԾ
Unknown
Երկրաշարժ Կապան քաղաքից 9 կմ հարավ-արևելք. զգացվել է նաև Քաջարանում և Մեղրիում
Unknown
Ինչ կլինի, եթե Զելենսկին որոշի Ղրիմի և Դոնբասի վրա հարձակման հրաման տալ․ ռուս պատգամավորը սպառնացել է
Unknown