Պատահարներ
27-ամյա վարորդը կոտրել է երկաթե արգելապատնեշն ու գլխիվայր հայտնվել ձորակում. կան վիրավորներ
Unknown
Այսօր՝ հունվարի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 04:15-ի սահմաններում, Կոտայքի մարզի բնակիչ, 27-ամյա Գարիկ Հայրապետյանը՝ իր վարած Daewoo մակնիշի ավտոմեքենայով, Արշակունյաց պողոտա - Շիրակի փողոցի շրջանաձև երթևեկության խաչմերուկում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշներին, և գլխիվայր հայտնվել ձորակում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ, Կոտայքի մարզի բնակիչներ, 40-ամյա Սայադ Գալստյանը, 29-ամյա Արտաշես Կարապետյանն ու 58-ամյա Նիկոլայ Յանդիյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Էրեբունի» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անկարգություններ հրահրողները բռնել և ծնկի են բերել ոստիկաններին
Unknown
Խոշոր վթար` «Եռաբլուրի» մուտքի մոտ. երեք մեքենա բախվել են, կան վիրավորներ
Unknown
Անկարգությունների մասնակիցները Ալմաթիում բարիկադավորել են «Միր» հեռուստաալիքի շենքը. կան զոհեր
Unknown
Կրակել են «Ալմաթի» հեռուստաալիքի թիմի վրա, վարորդը մահացել է. իրավիճակը գերլարված է
Unknown