Խոշոր վթար` «Եռաբլուրի» մուտքի մոտ. երեք մեքենա բախվել են, կան վիրավորներ
Այսօր՝ հունվարի 7-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Այս մասին հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 19:00-ի սահմաններում, Սեբաստիա փողոցում, «Եռաբլուր» զինվորական պանթեոնի մուտքի դիմաց բախվել են BMW X5, Mercedes և Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները:
Վթարի հետևանքով 3 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Աստղիկ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 1 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:
Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խմբերը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
[844e6037fc31ac3ad347656ee3afd96f.jpg]
[a3e78d031255e6b99cc0256986d13d89.jpg]
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անկարգություններ հրահրողները բռնել և ծնկի են բերել ոստիկաններին
Համացանցում ակտիվորեն տարածվում է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես են անկարգություններ հրահրողները բռնել և ծնկի են բ...
Ըստ Ղազախստանի իշխանությունների` բողոքի ակցիաների ձերբակալված մասնակիցները պատմել են, որ իրենց վճարել են և տվել էներգետիկ ըմպելիքներ
Ղազախստանի իշխանությունները հայտարարել են, որ զանգվածային անկարգությունների ժամանակ ձերբակալվածները պատմել են, որ...
Անկարգությունների մասնակիցները Ալմաթիում բարիկադավորել են «Միր» հեռուստաալիքի շենքը. կան զոհեր
Ղազախստանում անկարգությունների մասնակիցները բարիկադավորել են Ալմաթիում «Միր» հեռուստաալիքի շենքը, կան զոհեր, հայտ...
Կրակել են «Ալմաթի» հեռուստաալիքի թիմի վրա, վարորդը մահացել է. իրավիճակը գերլարված է
Ալմաթի քաղաքում հեռուստաալիքի թիմը կրակահերթի տակ է ընկել, վարորդը մահացել էOrda.kz-ն հայտնում է, որ Ալմաթիի կենտրոնում՝...