Պատահարներ
Օդանավակայանից հաստատում են շենքի գրավման մասին լուրը. աշխատակիցները տարհանել են ուղևորներին
Unknown
Ալմաթիի օդանավակայանը հաստատել է անկարգությունների մասնակիցների կողմից շենքի գրավումը: Այս մասին հայտնում է Sputnik Ղազախստանը:
«Նախնական տվյալներով՝ այժմ օդանավակայանում մոտ 45 զավթիչ կա, մենք նախօրոք արագ տարհանել ենք ուղևորներին»,- այս մասին հայտնում են օդանավակայանի մամուլի ծառայությունից։
Ըստ տեղեկությունների՝ օդանավակայանից դուրս են եկել նաև զինվորականները.
«Մենք չգիտենք, թե երբ են նրանք հեռացել, նրանք հիմա այնտեղ չեն, օդանավակայանի աշխատակիցներն ինքնուրույն են տարհանել ուղեւորներին»,- հայտնել են մամուլի ծառայությունից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Անկարգություններ հրահրողները բռնել և ծնկի են բերել ոստիկաններին
Unknown
Թարմ լուրեր Ղազխստանից. ցուցարարները գրավել են Ազգային անվտանգության կոմիտեի շենքը
Unknown
Փրկարարները դուրս են բերել փոսն ընկած քաղաքացու դին. մահացածի ինքնությունը պարզվել է
Unknown
Ցուցարարները տապալել են Նազարբաևի արձանը
Unknown