Պատահարներ
Անհայտ անձինք կոտրել են պատերազում զոհված Սամվել Աթոյանի գերեզմանի դրոշի հենասյունը ու գողացել արևային լուսավորության սարքը
Հունվարի 1-ին սրբապղծության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է shamshyan.com -ը: Կեսօրին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին ահազանգ է ստացվել, որ Ֆանարջյանի փողոցում գտնվող գերեզմանատնից գողացել են արևային լուսավորության սարքը և կոտրել դրոշը։ Ինչպես հայտնում է լրատվականը, պարզվել է, որ նույն օրը, ժամը 03։00-ից մինչև 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք վնասել են Արցախյան 44-օրյա պատերազում զոհված Սամվել Աթոյանի գերեզմանի դրոշի հենասյունը, կոտրել այն և գողացել հենասյան վրա տեղադրված արևային լուսավորության սարքը։ Փաստի առթիվ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0