Պատահարներ
Օհանավան գյուղում արջի քոթոթն ընկել է մետաղական լարով պատրաստված ինքնաշեն թակարդը և խեղդվել
Unknown
Արտակագ դեպք Արագածոտնի մարզում։ Ժամը 20։50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օհանավան գյուղի 11-րդ փողոցի տներից մեկի տնամերձ հողամասում արջի քոթոթ կա։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Փրկարարներն ու ոստիկանները նշված փողոցի թիվ 31 տան բնակիչ Սասուն Գևորգյանին պատկանող հողամասի վերջնամասում վերջինիս կողմից պատրաստված ու տեղադրված մետաղական լարով ինքնաշեն թակարդում հայտնաբերել են արջի քաթոթին, որը փորձել էր ազատվել թակարդից, սակայն խեղդվել ու սատկել է։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ կլինի, եթե Զելենսկին որոշի Ղրիմի և Դոնբասի վրա հարձակման հրաման տալ․ ռուս պատգամավորը սպառնացել է
Unknown
Եռաբլուրի մոտակայքում զենքը պահել են կնոջ գլխին և առևանգել
Unknown
Երկրաշարժ Կապան քաղաքից 9 կմ հարավ-արևելք. զգացվել է նաև Քաջարանում և Մեղրիում
Unknown
21+ ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Սպանված ցուցարարներ՝ Ղազախստանի փողոցներում
Unknown