Պատահարներ
Դանակահարություն. դպրոցականներին հիվանդանոց են տեղափոխվել
Արարատի մարզում պատանիների վիճաբանությունն ավարտվել է դանակահարությամբ, 14-ամյա երկու տղաներ են հիվանդանոց տեղափոխվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ոստիկանությունը։ Դեկտեմբերի 23-ին ոստիկանությունը րոպեների տարբերությամբ հիվանդանոցից հաղորդումներ է ստացել, որ 2 պատանու են հոսպիտալացրել «որովայնի առաջնային պատի թափանցող-կտրած-ծակած վերք» և «որովայնի թափանցող վիրավորում» ախտորոշումներով։
Պարզվել է, որ ժամը 11։30-ի սահմանում Այնթապ գյուղի դպրոցներից մեկի տարածքում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 15-ամյա մի պատանի է դանակահարել հիվանդանոց տեղափոխվածներին: Դպրոցականը ներկայացել է բաժին և հայտնել, որ արարքը կատարել է ինքը: Նախապատրաստված նյութերն ուղարկվել են Մասիսի քննչական բաժին: |
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
15 վիրավոր՝ Ռոտերդամում երկու տրամվայի բախման հետևանքով
Կյանքը «Տիտանիկի» վրա․ ողբերգությունից առաջ գրված նամակը պատմում է ամեն ինչ
Նոր աղմկահարույց մանրամասներ՝ մահացած զինծառայողի դեպքի վերաբերյալ
2.0