Պատահարներ
Խոշոր ավտովթար Տավուշի մարզում. կան վիրավորներ
Երեկ՝ դեկտեմբերի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 11:40–ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ, 41-ամյա Ժիրայր Մ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Տավուշ բնակավայրի վարչական տարածքում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ բախվել ծառերին ու գլխիվայր հայտնվել անտառում:
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով ուղևորներ, Տավուշի մարզի բնակիչներ, 17-ամյա Նորայր Մ.-ն, 17-ամյա Դավիթ Ա.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել Բերդ քաղաքի «Բերդ» բժշկական կենտրոն: Կայքի տեղեկություններով՝ վարորդ Ժիրայր Մ.-ն աշխատում է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Արծվաբերդի անտառտնտեսության մասնաճյուղում՝ որպես անտառապետ, իսկ վիրավոր Նորայր Մ.-ն իր որդին է:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0