Երևանում 24-ամյա վարորդը Opel-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին

Երեկ, դեկտեմբերի 22-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 08։00-ի սահմաններում Երևանի բնակիչ 24-ամյա Վրեժ Պ․-ն իր վարած Opel մակնիշի ավտոմեքենայով Զ․ Սարկավագի փողոցում վրաերթի է ենթարկել հետիոտն 69-ամյա Սվետլանա Չ․-ին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ 

 

Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, օգնել է վրաերթի ենթարկվածին տեղափոխել «Միքայելյան» Վիրաբուժության ինստիտուտ-հիվանդանոց։ Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության Պարեկային ծառայության Երևանի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները, գումարտակի հրամանատար Լևոն Բադալյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի և վաշտի հրամանատար Ռոման Միրզախանյանի գլխավորությամբ։ 

 

Վրաերթի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցվել է Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Արտյոմ Բաբիկյանի գլխավորությամբ։  Փաստի առթիվ Ա․ Բաբիկյանի կողմից նյութեր են  նախապատրաստվում։ 

Քաղաքականություն

Պատահարներ