Ավտովթար՝ Արտաշատ-Դալար ավտոճանապարհին. մեքենաների բախման հետևանքով տուժածներ կան
Դեկտեմբերի 23-ին` ժամը 20:45-ին, Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի եկեղեցու մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Արտաշատ-Դալար ավտոճանապարհին բախվել են «Opel Astra G» (վարորդ՝ Հ․ Վ․, ծնված 1988 թ.) և «BMW» (վարորդ՝ Վ․ Ս․, ծնված 1988 թ.) մակնիշների ավտոմեքենաները․ «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ա․ Վ․-ն (ծնված 1984 թ․) արգելափակվել է ավտոմեքենայում։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը «Opel Astra G» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Ա․ Դ․-ն (ծնված 1995 թ.) և Լ․ Ա․-ն (ծնված 1985 թ.) տեղափոխվել են Արտաշատի ԲԿ:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և արգելափակումից դուրս բերել Ա․ Վ․-ին․ վերջինս հոսպիտալացվել է Արտաշատի ԲԿ: Բժիշկները բոլոր տուժածների առողջական վիճակը գնահատել են կայուն։
Նմանատիպ հոդվածներ
Կրակոցներ են հնչել Վերին Շորժայի ուղղությամբ. մանրամասներ
Վերին Շորժայում մոտ մեկ ժամ առաջ փոխհրաձգություն է տեղի ունեցել. հայկական կողմից զոհեր և վիրավորներ չկան։ Այս մասին հայտ...
Ստեփանակերտի 5 բնակիչները առևանգել են ծեծի ենթարկել և սպառնացել սպանել Մարտունու մի բնակչի
Ստեփանակերտի 5 բնակիչներ Մարտունու բնակչին առեւանգել, ծեծի են եթարկել ու սպառնացել սպանել։ Այդ մասին Արցախի ՆԳՆ ոստիկանո...
Արտակարգ դեպք՝ Արարատի մարզում. վիճաբանությանը հաջորդել են ավտովթարն ու կրակոցները. կան վիրավորներ. Shamshyan. com
Այսօր՝ դեկտեմբերի 23-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 17։15-ի սահմաններում «Արտաշատ» բժշկական կենտ...
Ողբերգական դեպք՝ Արարատի մարզում. հարազատները փորձել են ինքնասպանություն գործած 17-ամյա տղայի կյանքը փրկել, սակայն վերջինս մահացել է. Shamshyan. com
Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 16։50-ի սահմաններում ոստիկանության Արտաշատ...