Արտակարգ դեպք Երևանում․ քոլեջի 15-ամյա սանը դանակի հարվածներ է հասցրել նուն քոլեջի 15-ամյա սանին
Երեկ, դեկտեմբերի 22-ին, դանակահարության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։00-ի սահմաններում Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքներում տեղեկություններ են ստացվել, որ Թբիլիսյան խճուղում գործող Երևանի տարածաշրջանային թիվ 1 պետական քոլեջում դանակահարություն է տեղի ունեցել։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քոլեջ են ժամանել Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննիչի գլխավորությամբ։
Պարզվել է, որ ժամը 10։00-ի սահմաններում նշված քոլեջում վիճաբանություն է տեղի ունեցել Երևանի բնակիչ 15-ամյա Գ․Գ․-ի և Կոտայքի մարզի բնակիչ 15-ամյա Վ․Ա․-ի միջև, որի ժամանակ Գ․Գ․-ն դանակով հարվածներ է հասցրել Վ․Ա․-ի ոտքին։ Արաբկիրի ոստիկանները հայտնաբերել են կասկածյալին, ապա ներկայացրել ոստիկանության Արաբկիրի բաժին։ Հայտնաբերվել է նաև հանցագործության գործիք դանակը։
Նմանատիպ հոդվածներ
Եռաբլուրի մոտակայքում զենքը պահել են կնոջ գլխին և առևանգել
Վոլոդյա Գևորգի Մարտիրոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր կնոջ՝ Վարդուհի Մինասյանի կամքին հակառակ, զե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ՝ քիչ առաջ տեղի ունեցած խոշոր վթարից
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 10:30-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճ...
Կալանավորվել են բարձրաստիճան սպաներ․ մանրամասներ
ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ ՀՀ զինվորական կենտրոնական դատախազության պետական շահերի պաշտպանության բաժնի կողմից ի...
Ադրբեջանի ԶՈՒ հարձակվել են հայկական մարտական դիրքերի վրա․ ՊՆ
Դեկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահման...