Հակաժողովրդավարական գործընթաց է, լավագույն քաղաքապետին անվստահության միջոցով հեռացնելու են. Երիցյան

Չեմ ուզում մասնակցել քաղաքապետին անվստահություն հայտնելու այս հակաժողովրդավարական գործընթացին և վայր եմ դրել իմ մանդատը։ News.am-ի հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության նախկին անդամ Գրիգոր Երիցյանը։ 

Վերջինս կարծում է, որ քաղաքական ճգնաժամը լուծելու լավագույն տարբերակն արտահերթ ընտրություններն են։ Դա ամենաճիշտ ու ազնիվ տարբերակն է, որին իշխանություններն այսօր պատրաստ չեն գնալ։

 

Գրիգոր Երիցյանը կոչ արեց վերանայել այս մոտեցումը, և Երևանի բնակչին հարցնել, թե ում է տեսնում քաղաքապետ։

«Հայկ Մարությանն արդյունավետ քաղաքապետ է, և երևանցին արտահերթ ընտրության միջոցով կարող է դա վերահաստատել։ Հայկ Մարությանը հրաժարական չի տալու, իսկ անվստահության գործընթացը վստահ եմ՝ կիրականանա, և սա կլինի Հայաստանի նորանկախ պատմության մեջ առաջին դեպքը, երբ անվստահության միջոցով քաղաքապետ են հեռացնում։ Մի երկրում, որտեղ ունեցել ենք հանցագործ, կրիմինալ քաղաքապետեր, լավագույն քաղաքապետին անվստահության միջոցով հեռացնելու են»,-ասաց Գրիգոր Երիցյանը։

 

Հարցին, թե ինչու է Հայկ Մարությանը դուրս եկել ՔՊ-ից, Գրիգոր Երիցյանն ասաց, որ ճիշտ կլինի՝ Հայկ Մարությանը խոսի այդ պատճառների մասին, որոնք հիմնավոր են և հանրությունը դրանց մասին պետք է իմանա։

Քաղաքականություն

Պատահարներ