Պատահարներ
Խոշոր ավտովթար Արմավիրի մարզում. անչափահաս տղան BMW-ով մի քանի պտույտ շրջվել է
Դեկտեմբերի 18-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: 16-ամյա Ռաֆայել Գ.-ն, իր վարած BMW մակնիշի ավտոմեքենայով, Եղեգնուտ գյուղի ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և մի քանի պտույտ շրջվել:
[5992eb39df2488c2a05dbd18e3f719bd.jpg]
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ռաֆայել Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
[643dead5273eb4d4bbe3d0f9a6e9f660.jpg]
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
[7996f537114a64b9b7655fa5df070f4a.jpg]
Աղբյուրի տեղեկություններով՝ Ռաֆայել Գ.-ն սովորում է Արմավիրի մարզի գյուղերից մեկի միջնակարգ դպրոցի 10-րդ դասարանում:
[75803ebfce4b98b8629490731ae7860d.jpg]