ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Արարատի մարզում գազի արտահոսքի հետևանքով տեղի է ունեցել խոշոր պայթյուն և փլուզում

Դեկտեմբերի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 21:25-ի սահմաններում, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 911 և ոստիկանության Մասիսի բաժին ահազանգ է ստացվել, որ Դարակերտ գյուղում պայթյուն է տեղի ունեցել: 
 
Ինչպես դեպքի վայրից հայտնում է  ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ Մասիսի թիվ 25 և Երևանի թիվ 4 հրշեջ-փրկարարական ջոկատներից 3 մարտական հաշվարկ:

 


 
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռոստոմյանը և ոստիկանության Մասիսի բաժնի պետ Վահագն Գրիգորյանը: 
 
Պարզվել է, որ Դարակերտ գյուղի 1-ին փողոցի գործող ջերմոցի կաթսայատանը գազի արտահոսքի հետևանքով ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, ինչից առաջացացել է փլուզում և հրդեհ: 

 


 
Մինչ հրշեջների ժամանումը ջերմոցի աշխատակիցներն ու գյուղացիները պայքարել են կրակի տարածման դեմ: 
 
Այս պահին կրակը մարվել է և ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան, սակայն ջերմոցի սեփականատերը կրել է խոշոր չափի նյութական վնաս: 
 
Փաստի առթիվ ոստիկանության Մասիսի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Զորիկ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 
 

 

 


Ոստիկանությունը պարզում է ջերմոցի սեփականատիրոջ ինքնությունը: 
 
Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Արարատի մարզի ԳԳՄ-ի ներկայացուցիչները: 
 
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի 

 

Քաղաքականություն

Պատահարներ