Փարիզում չեղարկվել են Ամանորի տոնակատարությունները
Փարիզի իշխանությունները չեղարկել են դեկտեմբերի 31-ին Ելիսեյան դաշտերում Ամանորին նվիրված միջոցառումները, փոխանցում է «ՌԻԱ նովոստի»-ն:
«Դեկտեմբերի 31-ի երեկոյան Ելիսեյան դաշտերում նախատեսված տոնակատարությունները չեղարկվել են կառավարության հայտարարություններից հետո և առողջապահական մարմինների առաջարկությամբ», – ասվում է հայտարարության մեջ:
Քաղաքապետարանը հայտարարել է, որ համերգը և ավանդական պիրոտեխնիկական շոուն նույնպես չեղարկվելու են։
Ուրբաթ օրը Ֆրանսիայի վարչապետը կոչ է արել խուսափել տոնական օրերին զանգվածային հավաքներից՝ կապված երկրում կորոնավիրուսի համավարակի հինգերորդ ալիքի հետ։ Նա նշել է, որ դեկտեմբերի 31-ի լույս հունվարի 1-ի գիշերը կարգելվի ալկոհոլի օգտագործումը հասարակական վայրերում, և տեղական իշխանություններին կոչ կարվի «հրաժարվել հավաքների, հրավառությունների և համերգների կազմակերպումից»։
Նմանատիպ հոդվածներ
«Զվարթնոց» օդանավակայանում ռո՞ւմբ կա. արտակարգ իրավիճակ
Քիչ առաջ ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնի և օպերատիվ կառավարմա...
Պորտուգալիայից Սինգապուր. բացվել է աշխարհում ամեներկար երկաթգծային երթուղին
Լաոսում երկաթուղային գծի բացումը հնարավոր է դարձրել գնացքով ճանապարհորդությունը Լիսաբոնից Սինգապուր: Ինչպես հաղորդում է...
Ադրբեջանցիները դիվերսիոն ներթափանցում են իրականացրել, պատից մաքրել նկարված դրոշը և հեռացել. Աբրահամյան
Շուշիի տանկի հայտնի հուշարձանի հարակից հատվածում՝ պատին, ժամանակին Արցախի Հանրապետության դրոշն էր պատկերված, որը անհայտ...
Վերին Շորժայում թշնամին փորձել է նախկինում խոցված տրակտորը տանել, բայց ՀՀ ԶՈՒ-ն նորն էլ է խոցել
«Վերին Շորժայից դեպի Շատջրեքի հատվածն ընկած սարատեղիում երեկ փոխհրաձգություն է եղել»,- այդ մասին Mediahub.am-ի հետ զրույ...