Covid-19. ինչ իրավիճակ է Հայաստանում
Դեկտեմբերի 18-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 343 506 դեպք:
Այսպիսով` երեկ կատարվել է 6549 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 156 նոր դեպք: Ունենք 511 առողջացած, 8 մահվան դեպք: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 7893 մահվան դեպք է արձանագրվել:
Նախորդ օրը արձանագրվել նաև մահվան 2 դեպք, երբ պացիենտն ունեցել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Մահվան նման դեպքերի ընդհանուր թիվը 1491 է:
Մեկ օրում Հայաստանում մահացել է 10 կորոնավարակակիր:
Ընդհանուր կատարվել է 2 485 938 թեստավորում:






























