ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բորիս Ավագյանի ձերբակալման պահին նրա հետ եղել է ФСБ-ի հայտնի գնդապետը
Պետերբուրգի Պետրոգրադի ռեստորաններից մեկում ձերբակալվել է «Ռոսռեեստրի» նախկին պաշտոնյա, Արցախի ԱԻՆ նախկին փոխնախարար Բորիս Ավագյանը, ում հանդեպ ՌԴ-ի կողմից հայտարարված էր միջազգային հետախուզում։ Այս մասին հայտնում է 78.ru-ն։ Ավագյանը զբաղվում էր գերիների վերադարձի հարցերով։ ՌԴ իրավապահները Ավագյանին մեղադրում են հանցավոր խումբ կազմակերպելու մեջ, որը Ռուսաստան է ներկրել տեխնիկա՝ էժան շինանյութի անվան տակ։
Hraparak.am-ի տեղեկություններով՝ Ավագյանը քաջատեղյակ էր, որ իր մուտքը ՌԴ փակ է եւ սահմանը հատելուն պես կկալանավորեն, սակայն ստացվում է, որ նրան ինչ-որ կերպ հաջողվել է հայտնվել Պետերբուրգի կենտրոնում՝ ФСБ-ի բարձրաստիճան պաշտոնյայի՝ Իգոր Օլեյնիկովի հետ։ Նաեւ, մեր տեղեկություններով,Ավագյանը գտնվում էր երկրից չհեռանալու ստորագրությամբ խափանման միջոցի տակ, նրա ՍԵԿՏ համակարգը փակ էր։ Թե ինչպես է նա հատել Հայաստանի սահմանը, եւս պարզ չէ։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տիեզերագնացները բադմինտոն են խաղացել տիեզերանավում
ISS-ի տիեզերագնացները բադմինտոն են խաղացել՝ ուշադրություն հրավիրելու իրենց ակտիվ ապրելակերպի վրա: Խաղին մասնակցել են Միջ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստան վերադարձած հայ ռազմագերիների մասնակցությամբ կադրեր են հրապարակվել
Հայաստան վերադարձած հայ ռազմագերիների մասնակցությամբ տեսանյութ է հրապարակվել: Հիշեցնենք, որ այսօր Հունգարիայի կառավարութ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բրազիլիայում քաղաքապետն ու պատգամավորը մենամարտ են անցկացրել՝ ջրաշխարհի կառուցման հարցի հետ կապված
Բրազիլիայի Բորբա քաղաքի քաղաքապետը և Օրենսդիր ժողովի պատգամավոր Էրինեու Ալվեշ դա Սիլվան ռինգում անցկացրել են MMA մենամար...
ՊՆ-ն նոր վարժական հավաքներ կանցկացնի. հայտնի են օրերն ու մանրամասները
Հայաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է վարժական հավաքներ անցկացնել: ArmLur.am-ը տեղեկացավ, որ հաջորդ տարվա հու...