Պատահարներ

Օդանավակայանի փողոցում վիճել են. 18-ամյա երիտասարդը դանակահարել է 37 ամյա տղամարդուն

Unknown 1 րոպե 140 դիտում
Օդանավակայանի փողոցում  վիճել են. 18-ամյա երիտասարդը դանակահարել է 37 ամյա տղամարդուն

Դեկտեմբերի 15-ին, ժամը 01.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Շենգավիթի բաժին հաղորդում է ստացվել, որ շտապօգնության խումբը «կրծքավանդակի ձախ կեսի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ Նորագավիթի 2-րդ փողոցից բուժօգնության է տեղափոխել 37-ամյա տղամարդու, որը, ըստ բժշկի տեղեկանքի, ի վիճակի չի եղել բացատրություն տալու:

 

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ոստիկանության Շենգավիթի բաժնի և Չարբախի բաժանմունքի ծառայողները համատեղ ձեռնարկված միջոցառումներով պարզել են, որ 37-ամյա տղամարդը Օդանավակայանի փողոցում վիճել է 56-ամյա տղամարդու, 18-ամյա երիտասարդի և 57-ամյա կնոջ հետ, որի ընթացքում էլ 18-ամյա երիտասարդը կտրող-ծակող առարկայով խփել է հիշյալ տղամարդուն:


 

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250