ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ալավերդիում մեքենա է հրդեհվել
Դեկտեմբերի 14-ին, ժամը 00:41-ին Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ալավերդի քաղաքի Բաղրամյան թաղամասում այրվում է կայանած ավտոմեքենա։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևանյան խճուղում գտնվող ավտոգազալցակայանում այրվում է կայանած «ZIL-130» մակնիշի ավտոմեքենա՝ բեռնված անասնակերով (մոտ 200 հակ)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02։15-ին, մարվել՝ 03։20-ին։ Այրվել են ավտոմեքենան՝ անասնակերով բեռնված, գազալցակայանի 1 հաշվիչ սարք և տանիքի ծածկից մոտ 8 քմ հատված։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հրապարակվել են կադրեր, թե ինչպես են թալիբները զորքեր տեղափոխում Իրանի հետ սահման
Ինչպես արդեն հայտնել էինք, Իրանի և Աֆղանստանի սահմանին ծանր սպառազինությամբ լայնածավալ բախումներ են սկսվել իրանցի սահման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ստամբուլում կինը նետվել է մետրոյի գնացքի տակ ու ողջ մնացել. տեսախցիկը ֆիքսել է
Ստամբուլի Շիշլիում մետրոյի գնացքի տակ նետվելուց հետո կինը հրաշքով ողջ է մնացել, այս մասին հաղորդում Demiröre...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Սարյանը մեր ախպերնա». երիտասարդը բարձրացել է արձանի վրա ու բարձր «ռեփ կարդացել»
Երեկվանից լրատվականներում և թելեգրամյան ալիքներում տեսանյութ է տարածվում, որում երևում է, թե ինչպես է Երևանում մի երիտաս...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ամբողջությամբ կրակի մեջ հիպերմարկետը փլուզվում է. հրշեջների մեծ խումբ է աշխատում
Այսօր` դեկտեմբերի 21-ին, խոշոր հրդեհ է բռնկվել Տոմսկում գտնվող Lenta հիպերմարկետում։ Կրակն այնքան է ահագնացել, որ ընդգրկ...