
Ողբերգական ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են ВАЗ 2107–ն ու Lada-ն. 1 հոգի տեղում մահացել է, կա 2 վիրավոր

Այսօր՝ դեկտեմբերի 13-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 11:10–ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 8.5-րդ կմ հատվածում բախվել են ВАЗ 2107 և Lada մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 1 հոգի տեղում մահացել է, 2 հոգի տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն:
Օպերատիվ է գործել Սևանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:
Այս պահին վթարի վայրի զննություն են կատարւմ Սևանի քննչական բաժնի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Լևոն Նազարյանը, Անդրանիկ Մխեյանը: Փաստի առթիվ Սևանի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները քարշակի միջոցով տեղափոխվեցին ոստիկանության Սևանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: