Մի կգ խոզի միսը 4000 դրամ է, իսկ վարորդը եթե փլավ ուտի, չի կարա ավտոբուս քշի. վարորդների բողոքի ակցիան շարունակվում է
Էդ 260 հազար դրամով ես ընտանիք չեմ կարա պահեմ։ Հա, ասում են՝ 260 հազար դրամը 15 օրվա համար լավ է, բայց հարգելիներս, վարորդը առավոտ 5-ին դուրս ա գալիս, գիշերը ժամը երկուսին գնում տուն։ Այս մասին փոխանցում է hraparak.am-ը:
Իսկ սենց՝ պլանայինով, ես ֆիքսված ստանում եմ 120 հազար դրամ, երեկոյան վճարում եմ պլանը, իմը, օրինակ, 46 հազար դրամ է, մնացածն էլ ինչ մնում է, ասենք, մի 8 հազար դրամ, դնում եմ գրպանս, բայց էդ 8 հազարից էլ երկու հազարը անպայման դնում եմ մի կողմ, որովհետև ավտոբուսը վարորդի վրա է, վարորդը իր գրպանից է սարքում։ Այս մասին քիչ առաջ ավտովուսի վարորդների կողմից իրականացվող բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց վարորդներից մեկը։
«Ես հիմա էդ ավելացած գումարով, աշխատավարձով, երկուսի իրար հետ, էլի, միասին ստանում եմ մոտ 350 հազար դրամ ու իմ տուն բյուջե է մտնում, բայց 260 հազարով, կրկնում եմ, մենք տուն չենք կարա պահենք, ակտ ենք մուծում, մեքենան ենք սարքում, տակը բան չի մնում, դե ասեք, ո՞նց պահեն տունս։ Եթե էս մեքենաները 10 տարուց ավելի շահագործվում է, էդ էլի վարոդի միջոցով էլ է, որովհետև եթե վարորդը էդ մեքենայի վրա փող չծախսի, էդ մեքենան չի աշխատելու։ Մենք ենք սարքում մեքենաները, որովհետև ոչ մի հիմար էդ ցածր աշխատվարձով չի գա մեր մեքենաների համար աշխատի, սարքի մեքենաներս։ Հլը էդ քանդված յամեքին նայեք մի հատ։ Հա, հենց պետք է նորմալ աշխատավարձ տան, մենք նորմալ աշխատավարձ ենք ուզում, որովհետև մի կգ խոզի միսը 4000 դրամ է, իսկ վարորդը եթե փլավ ուտի, չի կարա ավտոբուս քշի»,- կատակելով հավելեց վարորդը։






























