Լուսանկարներ և նոր մանրամասներ՝ «Բելաջիո»-ի մոտ տեղի ունեցած խոշոր վթարից

Երեկ՝ դեկտեմբերի 12-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը  20:30-ի  սահմաններում  Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո»  ռեստորանային  համալիրի հարևանությամբ  կամարի տակ, բախվել են Երևանի բնակիչներ, 27-ամյա  Գարեգին Չոբանյանի վարած BMW X  5 մակնիշի և 27-ամյա Ռազմիկ Սնգրյանի վարած  Infiniti մակնիշի ավտոմեքենաները:  Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով  Ռ. Սնգրյանը տեղում մահացել է, իսկ Գ. Չոբանյանը, նրա ուղևոր, Երևանի բնակիչ, 23-ամյա Ռազմիկ Առաքելյանն ու Infiniti-ի  ուղևոր, Երևանի բնակիչ, 24-ամյա Ռուբեն Բադալյանը քաղաքացիների և օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  Երևանի թիվ  8-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի և 16-րդ փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարների ու ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկների  օգնությամբ դուրս են բերվել ավտոմեքենաներից և տեղափոխվել Երևանի տարբեր հիվանդանոցներ: Օպերատիվ են գործել նաև բժիշկների հերթապահ խմբերը,  ովքեր վիրավորներին հիվանդանոցներ տեղափոխելուց առաջ տեղում առաջին բուժօգնությունն  են ցուցաբերել: Հրշեջ-փրկարարները  հոսանքազրկել են ավտոմեքենաները: Ըստ նախնական տեղեկությունների՝ Infiniti-ն Մյասնիկյան պողոտայով դեպի  Հերացի իջնելիս դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել BMW-ին:

 

Քաղաքականություն