Իշխան Զաքարյանին հանձնաժողովներից հանելու գործընթաց նախաձեռնված չէ․ Մամիջանյան
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ Իշխան Զաքարյանի՝ իրենց խմբակցությունից դուրս գալու գործընթացին զուգահեռ նրան խմբակցության կողմից ընդգրկված հանձնաժողովներից հանելու գործընթաց չեն նախաձեռնել։ «Այս պահի դրությամբ նման որևէ գործընթաց չկա։ Քվոտավորում կա, բայց մեր խմբակցությունը ավելի քիչ անդամ ունի, քան հանձնաժողովներ կան առհասարակ, այսինքն այդ հարցը տեղին չի մեր պարագայում։ Դա քաղաքական որոշման հարց չի ՝ դա կանոնակարգային հարց է։ Այս պահի դրությամբ մենք որևէ այդպիսի գործառույթ չենք իրականացնում»,-ասաց Մամիջանյանը։
Նա հավելեց, որ ընթացքում կհայտարարեն, եթե այդ մասով որևէ որոշում ընդունվի։
Ինչ վերաբերում է իրենց խմբակցությունում որոշ անդամների անհամաձայնությանը՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականը պահանջելու հետ կապված, ասաց, որ իրենք միասնական են «Հայաստան» խմբակցության նախաձեռնությանը, այդ մասին հայտարարել են եւ որեւէ ընդդիմացող պատգամավոր չկա։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են և խոսել Կովկասում իրավիճակի հետագա կայունացման մասին
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայ...
ԳՇ նոր պետ կունենա՞նք. գերատեսչություններից մեկնաբանում են
168.am-ը գրում է, որ ըստ իրենց տեղեկությունների՝ ԳՇ-ում ճամպրուկային տրամադրություններ են, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանին...
Առողջապահության նախարարը հայտարարություն է տարածել
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` ներկայացնելով տվյալներ կորոնավիրուսայի...
«Մեզ համար անընդունելի է»․ Վրաստանը դժգոհ է, որ «3+3» ձևաչափով հանդիպմանը վրացական դրոշ է ներկայացվել
Վրաստանի ԱԳՆ-ն դժգոհ է, որ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում «3+3» ձեւաչափով հանդիպմանը վրացական դրոշ է ներկայացվել։«Դեկտեմբեր...