«Մեզ համար անընդունելի է»․ Վրաստանը դժգոհ է, որ «3+3» ձևաչափով հանդիպմանը վրացական դրոշ է ներկայացվել
Վրաստանի ԱԳՆ-ն դժգոհ է, որ դեկտեմբերի 10-ին Մոսկվայում «3+3» ձեւաչափով հանդիպմանը վրացական դրոշ է ներկայացվել։
«Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած «3+3» ձեւաչափով հանդիպմանը ներկայացվել է Վրաստանի դրոշը, ինչը, բնականաբար, մեզ համար անընդունելի է»,- ասվում է Վրաստանի ԱԳՆ հաղորդակցությունների տնօրինության մեկնաբանության մեջ, հայտնում է «Առաջին վրացական ալիքը»։
Նշվում է, որ գերատեսչությունը սրան արձագանքել է համապատասխան դիվանագիտական խողովակներով։
«Վրացական կողմը բազմիցս հայտարարել է իր հստակ դիրքորոշման մասին «3+3» տարածաշրջանային ձեւաչափի վերաբերյալ, որ մենք չենք քննարկելու Վրաստանի մասնակցությունն այս ձեւաչափին։ Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ ներկայացվել է Վրաստանի դրոշը, ինչը, բնականաբար, մեզ համար անընդունելի է, ինչին մենք արձագանքել ենք համապատասխան դիվանագիտական խողովակներով»,- ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ։
Դեկտեմբերի 10-ին Մոսկվայում կայացել է «3+3» առաջին հանդիպումը։ Հանդիպմանը մասնակցել են Թուրքիայի, Ռուսաստանի, Իրանի, Ադրբեջանի եւ Հայաստանի պատվիրակությունները՝ ԱԳ փոխնախարարների գլխավորությամբ։ Նիստից մեկ օր առաջ Վրաստանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել, որ Վրաստանը ներկայացված չի լինելու հանդիպմանը։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են և խոսել Կովկասում իրավիճակի հետագա կայունացման մասին
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայ...
ԳՇ նոր պետ կունենա՞նք. գերատեսչություններից մեկնաբանում են
168.am-ը գրում է, որ ըստ իրենց տեղեկությունների՝ ԳՇ-ում ճամպրուկային տրամադրություններ են, ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանին...
Առողջապահության նախարարը հայտարարություն է տարածել
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել` ներկայացնելով տվյալներ կորոնավիրուսայի...
Վարչապետը ՊՎԾ պետի տեղակալ է նշանակել. ով է նա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Արեն Եղիազարյանին պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալի...