
«Գիտե՞ք ոնց են կրակում, մեր տղերքի հերթափոխի պահն է» ․մանրամասներ Գեղարքունիքից

Րոպեներ առաջ ՊՆ-ն հայտարարություն տարածեց, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 12։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հարձակում են գործել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված հայկական մարտական դիրքերի վրա։ Հայկական կողմի պատասխան գործողությունների արդյունքում հակառակորդը, կրելով մարդկային կորուստներ, հետ է շպրտվել ելման դիրքեր։ Այս պահին փոխհրաձգությունը շարունակվում է։
ՀՀ պաշտպանության նախարարությունը պարբերաբար հանդես կգա իրադրության վերաբերյալ հաղորդագրություններով։
ArmDaily.am-ը կապ է հաստատել Վարդենիսի ավագանու անդամ Վարդան Մարգարյանի հետ՝ պարզելու, թե ինչ է կատարվում այժմ Գեղարքունիքի
«Գիտե՞ք ոնց են կրակում, մեր տղերքի հերթափոխի պահն է, հացի մեքենան պիտի գնա հերթափոխի, չեն թողնում, կրակի տակ են պահում»,- լրատվականի հետ զրույցում ասաց Մարգարյանը։
Հարցին՝ թե պատասխան կրակ արձակվում է, թե ոչ, պատասխանեց՝ «Դա հստակ չեմ կարող ասել, բայց ոնց որ թե չի լսվում»։