Արտակարգ դեպք Երևանում. թանգարանների պահպանության շենքի մոտ հայտնաբերվել են մարտական նռնակներ
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Թաիրով փողոցում՝ «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» պետական ոչ առեվտրային կազմակերպության վարչական շենքի մոտ մարտական նռնակներ են հայտնաբերվել:
Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացել է ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Նիկոլայ Ավետիսյանի գլխավորությամբ: Մինչ պարեկները սահմանազատել էին նշված վայրը, տեղում ավագ պարեկ Դավիթ Սիմոնյանն ու պարեկ Գևորգ Մարդոյանը, զննելով դեպքի վայրը, քիչ այն կողմ դարձյալ հայտնաբերեցին մարտական նռնակ: Նշված վայրը նույնպես պարեկները սահմանազատեցին:
Նմանատիպ հոդվածներ
Դաժան դեպք՝ Գեղարքունիքում. անասնագոմի տարածքում հայտնաբերվել է մասամբ հոշոտված կնոջ դի
Այսօր` դեկտեմբերի 6-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում ոստիկանո...
Նուբարաշենի հոգեբուժարանում հայտնաբերվել է 23-ամյա երիտասարդին սպանած 24-ամյա կասկածյալը
Երեկ, դեկտեմբերի 9-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկարա...
Խոշոր ավտովթար-հրդեհ Վայոց Ձորի մարզում. մանրամասներ
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 12:40–ի սահմաններում Երևան-Եր...
Արարատ էլցանցի շենքում տեղամասի պետը դանակահարել է էլեկտրիկին
Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում «Վեդի» բժշ...