Արարատ էլցանցի շենքում տեղամասի պետը դանակահարել է էլեկտրիկին
Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում «Վեդի» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժի ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի հետին մակերեսի ծակած կտրած վերքեր թվով 2, աջից վերքը թափանցող աջից հեմոպնեմոթոքային հեմոռագինգ շոկ 2-րդ աստիճանի» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է shamshyan.com -ը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Արարատի մարզային վարչության պետ Սարիբեկ Ռուստամյանը և ոստիկանության Արարատի բաժնի պետ Արթուր Հակոբյանը: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ, 59-ամյա Տիգրան Ն.-ն է: Մինչ բժիշկները պայքարում էին նրա կյանքի համար, ոստիկանութան Արարատի մարզային վարչության, ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները ձեռնարկված անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզել են, որ նույն օրը՝ ժամը 12:30 –ի սահմաններում «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ Արաքս մասնաճյուղի «Արարատ էլցանց» մասնաճյուղի շենքի 3-րդ հարկում վիճաբանություն է տեղի ունեցել Տիգրան Ն.-ի և Արարատի մարզի բնակիչ, 33-ամյա Բորիս Հ.-ի միջև, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակաով հարվածել է Տիգրան Ն.-ին: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Արարատի մարզի ոստիկանների կողմից անյուհետև տարվում է բացատրական աշխատանքներ, որ արդյունքում Բորիս Հ.-ն կամավոր ներկայանում է ոստիկանության բաժին: Նա ներկայացրել է նաև հանցագործության գործիք հանդիսացող դանակը: Կայքի տեղեկություններով՝ Բորիս Հ.-ն աշխատում է «Հայաստանի էլեկտրացանցեր» ՓԲԸ -ի Արաքս մասնաճյուղի Արարատ էլցանցում՝ որպես տեղամասի պետ, իսկ վիրավոր Տիգրա Ն.-ն՝ նույն տեղում՝ որպես էլեկտրիկ:
Նմանատիպ հոդվածներ
Դաժան դեպք՝ Գեղարքունիքում. անասնագոմի տարածքում հայտնաբերվել է մասամբ հոշոտված կնոջ դի
Այսօր` դեկտեմբերի 6-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում ոստիկանո...
Նուբարաշենի հոգեբուժարանում հայտնաբերվել է 23-ամյա երիտասարդին սպանած 24-ամյա կասկածյալը
Երեկ, դեկտեմբերի 9-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկարա...
ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի դեպքի առթիվ նյութեր են նախապատրաստվում ԱԱԾ-ում
ԱԱԾ-ում նյութեր են նախապատրաստվում՝ ԱԺ-ում իշխանական պատգամավորների և ընդդիմադիր պատգամավորների օգնականների միջև տեղի ու...
Արտակարգ դեպք Երևանում. թանգարանների պահպանության շենքի մոտ հայտնաբերվել են մարտական նռնակներ
Այսօր՝ դեկտեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 08:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարո...