ԱԳՆ շենքի մոտից բերման է ենթարկվել 13 անձ. Ոստիկանություն
Այսօր Արտաքին գործերի նախարարության մոտից ոստիկանություն բերման է ենթարկվել 13 անձ։ Այս մասին Tert.am-ի հետ զրույցում հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից։
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարք կատարելու համար նշված տարածքից ոստիկանություն բերման է ենթարկվել 13 քաղաքացի»,-հայտնեցին Ոստիկանությունից։
Նշենք. որ ՎԻՎ 182-րդ հոդվածը սահմանում է ոստիկանության ծառայողների օրինական պահանջը չկատարելը։
Հիշեցնենք, որ Ազատագրական շարժման ներկայացուցիչներն այսօր ակցիա են նախաձեռնել ԱԳՆ-ի մոտ ակնկալում են ԱԳՆ-ից ստանալ հետևյալ հարցերի պատասխանները` ինչ քարտեզների հիման վրա են կատարվելու սահմանագծման և սահմանազատման աշխատանքները, ինչ մասնագետներ են այդ գործընթացում ներգրավված, ով է ուզում իրականացնել այս սահմանազատումները։
Նմանատիպ հոդվածներ
Դաժան դեպք՝ Գեղարքունիքում. անասնագոմի տարածքում հայտնաբերվել է մասամբ հոշոտված կնոջ դի
Այսօր` դեկտեմբերի 6-ին, դաժան ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 15։15-ի սահմաններում ոստիկանո...
Նուբարաշենի հոգեբուժարանում հայտնաբերվել է 23-ամյա երիտասարդին սպանած 24-ամյա կասկածյալը
Երեկ, դեկտեմբերի 9-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնի պետ Հայկարա...
Խոշոր ավտովթար-հրդեհ Վայոց Ձորի մարզում. մանրամասներ
Այսօր՝ դեկտեմբերի 9-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 12:40–ի սահմաններում Երևան-Եր...
Արարատ էլցանցի շենքում տեղամասի պետը դանակահարել է էլեկտրիկին
Երեկ՝ դեկտեմբերի 9-ին, դանակահարություն է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 13:00-ի սահմաններում «Վեդի» բժշ...