ՊՆ պաշտոնյաները գերիների և անհետ կորածների ցանկում ընդգրկել են մարդու, ով ծառայող չի հանդիսացել բայց հիմնադրամից գումար է ստացել. բացահայտում

 ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանության ձեռնարկած միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ՊՆ պաշտոնատար անձինք 2021 թվականի հունվարին գերիների և անհետ կորածների անվանացանկում ընդգրկել են զինծառայող կամ կամավորագրված անձ չհանդիսացող քաղաքացի Ռ. Ա.–ի տվյալներ։ Տեղեկությունը հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունից։


 

«Այս ամենն առաջացրել է ծանր հետևանքներ` առանց բավարար հիմքերի Ռ.Ա.-ի ընտանիքի անդամներին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից մինչ օրս փոխանցվել է 2.700.000 ՀՀ դրամ գումար»,– նշում են ՊՆ–ից:

Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 376-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով («Անփույթ վերաբերմունքը ծառայության նկատմամբ») 2021 թվականի դեկտեմբերի 7-ին ՊՆ ռազմական ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ:

Քաղաքականություն