Պաշտոնական Բաքվի վերջին հայտարարությունն անսպասելի էր մեզ համար․ Մհեր Գրիգորյան
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունը, որը հաջորդեց Սոչիում նոյեմբերի 26-ին Փաշինյանի և Պուտինի հետ եռակողմ հանդիպմանը, անակնկալ էր Հայաստանի իշխանությունների համար, սակայն պաշտոնական Երևանը հույս ունի, որ փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի աշխատանքները կշարունակվեն կառուցողական հուն վերադառնալուց հետո։ Այս մասին ՏԱՍՍ գործակալությանն ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։
«Պաշտոնական Բաքվի վերջին հայտարարությունն անսպասելի էր մեզ համար։ Ենթադրվում էր, որ առաջիկա օրերին մենք կշարունակենք եռակողմ աշխատանքային խմբի հանդիպումը։ Հուսով եմ, որ իրավիճակը կվերադառնա կառուցողական հուն, և մենք կշարունակենք աշխատանքները՝ հիմնված այն սկզբունքների վրա, որոնք արդեն համաձայնեցված են», - ասել է Գրիգորյանը։
Հայաստանի փոխվարչապետի խոսքերով «աշխատանքային խմբի բոլոր նիստերն անցել են կառուցողական մթնոլորտում։
«Մենք հույս ունեինք, որ աշխատանքները կշարունակվեն այն հիմնարար սկզբունքների շրջանակներում, որոնք արձանագրվել են երեք երկրների (Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան), ինչպես նաև համաձայնեցվել են փոխվարչապետերի հանդիպումների ժամանակ», - հավելել է նա։
Ինչպես նշել է Գրիգորյանը, «եռակողմ աշխատանքային խմբում կողմերը փոխըմբռնման էին հասել երկաթուղու ապաշրջափակման և վերականգնման հարցերի շուրջ»։
«Կողմերը նաև հստակեցրել էին, որ ապաշրջափակվող ճանապարհների վրա տարածվում է այն երկրի ինքնիշխանությունը, որի տարածքով դրանք անցնում են։ Մնացյալ հարցերի շուրջ կային քննարկման ենթակա մանրամասնություններ», - ասել է ՀՀ փոխվարչապետը։
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի եռակողմ աշխատանքային խմբի վերջին նիստը տեղի է ունեցել դեկտեմբերի 1-ին՝ Մոսկվայում։ Այդ ժամանակ հայտարարվեց, որ կողմերը շարունակելու են քննարկումները, սակայն դրան հաջորդեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին հայտարարությունը, որով նա պահանջում էր «հայկական կողմից հստակեցնել այն տրամադրելու ժամկետները»։
Հայաստանի իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ո՛չ 2020 թ.-ի նոյեմբերի 9-ի, ո՛չ 2021 թ.-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում, որոնք ստորագրել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի առաջնորդները, միջանցքի կամ միջանցքային տրամաբանության մասին խոսք չկա։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ՊՆ ինքնաթիռով Հայաստան են ժամանել սահմանագծման և սահմանազատման հանձնաժողովի անդամները. 168
168.am-ի տեղեկություններով՝ Երևանի Էրեբունի ռազմական օդանավակայանում այսօր վայրէջք է կատարել Ռուսաստանի Պաշտպանության նա...
Որն է եղել ԱԺ ծեծկռտուքի պատճառը. պատգամավորներից ովքեր են կիզակետում․ ArmLur
ArmLur.am-ը գրել էր, որ Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանի աշխատասենյակում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությ...
Ինչու է Տույը նեղացրել նախկին պատգամավորի որդիներին. Քանաքեռի սպանությունների պատճառը հայտնի է․ Armlur
Armlur.am-ին հասած տեղեկությունների համաձայն՝ ՀՀ քննչական կոմիտեն արդեն բացահայտել է քրեական հեղինակություն Քանաքեռցի Տո...
Հայաստանը Թուրքիայի հետ երկխոսության համար հատուկ ներկայացուցիչ կնշանակի. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը, ինչպես մշտապես նախկինում, այնպես էլ այժմ, պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կար...