
Եվրոպացիները խանգարում են ուկրաինական ճգնաժամի կարգավորմանը. Պեսկով

Եվրոպացիները խանգարում են ուկրաինական ճգնաժամի կարգավորման գործընթացին։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը: Նա հիշեցրել է, որ հենց Եվրոպան էր ՆԱՏՕ-ի կազմում շարժվում դեպի Ռուսաստանի սահմաններ:
«Ռուսաստանը չէր շարժվում դեպի Եվրոպա՝ իր ռազմական ենթակառուցվածքներով, այլ Եվրոպան է՝ լինելով ՆԱՏՕ-ի՝ Հյուսիսատլանտյան դաշինքի կազմում, որը առճակատման գործիք է, այլ ոչ թե խաղաղության և կայունության, միշտ շարժվել դեպի մեր սահմանները», - ասել է Պեսկովը։
Նրա խոսքովՌուսաստանը շարունակում է պատրաստակամ մնալ Ուկրաինայի հակամարտությունը խաղաղ երկխոսության ճանապարհով կարգավորելու հարցում: Պետք է կայծակնային արդյունքներ չակնկալել։
«Անշուշտ, պետք է հանել վարդագույն ակնոցները և չակնկալել, որ բանակցային գործընթացը կայծակնային արդյունքներ կտա։ Ես ուզում եմ ձեզ հիշեցնել, հավանաբար, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի խոսքերը։ Նա ասել է, որ սկզբում կարծում էր, թե կհաջողվի ամեն ինչ շատ կարճ ժամկետում կարգավորել, բայց հետո հասկացավ, որ դրա համար ավելի շատ ժամանակ է պետք», – ասել է Պեսկովը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք բանակցային գործընթացը փակուղի չի մտել։