Քաղաքականություն
Իրանի բոլոր հարստացված միջուկային նյութերը փլատակներում են. Արաղչի
Իրանի բոլոր հարստացված միջուկային նյութերը Իսրայելի և ԱՄՆ-ի հարվածներից հետո գտնվում են միջուկային օբյեկտների փլատակներում: Այս մասին, հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Այդ նյութերի հասանելիությունը և դրանց վիճակը ներկայում գնահատվում են իրանական Ատոմային էներգիայի կազմակերպության մասնագետների կողմից», - ասել է Արաղչին:
Նա նաև նշել է, որ միջուկային նյութերի վիճակի գնահատումից հետո Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպությունը զեկույց կկազմի, որը կփոխանցի երկրի ազգային անվտանգության խորհրդին: Դրանից հետո խորհուրդը որոշում կկայացնի։ Ավելի վաղ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին հայտարարել էր, որ գործակալությունը Իրանից տեղեկատվություն չի ստացել բարձր հարստացված ուրանի պաշարների գտնվելու վայրի վերաբերյալ:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Քաղաքականություն բաժնից
Արցախի ԱԺ-ն ստեղծում է հանձնաժողով. նախագահ Աշոտ Դանիելյան
Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է ուղեկցվի պատմական պատասխանատվությամբ․ ՀՅԴ Հայ Դատ
Մոսկվայի ծրագրերում չկա Կիևյան ռեժիմի փրկությունը. Պուտինը՝ Ուկրաինայից ստացած նոր առաջարկների մասին
Թուրքիայի աղմկահարույց արձագանքը՝ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչմանը
3.0