Այ սրանք են, որ հարկային տեռորի և հարկ քերթելու դրսևորումներ ունեն. Ավետիսյան
ԱԺ–ում ՊԵԿ–ի տարեկան զեկույցի քննարկման ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը ասել է.
«Ապրիլի 19-ը՝ հարկատուի օրը ոչ թե նրա համար է, որ հանրության վզին փաթաթվի հարկն ամեն գնով հավաքելու իմաստով, և ոչ էլ պետք է հանրությանը համոզել կամ բացատրել, որովհետև իրենք էլ շատ լավ գիտեն հարկն ինչ է և այն վճարում են, այլ պետք է ապահովել պարզ բան՝ արդարության սկզբունքը։ Այս մասին այսօր
Ըստ նրա, երբ աշխատող աղքատը տեսնում է, որ պետություն իրենից նույն դրույքաչափով հարկ է վերցնում, ինչը միլիոնավոր դրամների աշխատավարձ և եկամուտ ստացողից, ապա դա աշխատող աղքատի համար հասկանալի չէ»։
Ավետիսյանն ասել է, որ արդարության սկզբունքին հակասում է նաև այն գործողությունը, երբ պետությունը տնտեսվարողին ասում է, որ իր շրջանառության 20%-ը շահույթ է գնահատում և այն պետք է հարկի։ «Այ սրանք են, որ հարկային տեռորի և հարկ քերթելու դրսևորումներ ունեն»,- ասել է Ավետիսյանը:
Թադևոս Ավետիսյանը կարևորել է նաև հավաքված հարկերի օգտագործման արդյունավետությունը և երբ հարկատուն տեսնում է, թե իշխանությունները ինչպես են մսխում հարկերը մեկ անձից իշխանամերձերից գնումներ անելով կամ ԱՆԻՖ -ի նման գումարները փոշիացնելով, արդյունքում խախտվում է արդարության սկզբունքը։
Նմանատիպ հոդվածներ
Երևան քաղաքում նման մանկապարտեզ չպետք է լինի
Երևան քաղաքում չպետք է լինի մանկապարտեզ, որը հիմնանորոգված, անվտանգ ու էներգաարդյունավետ չէ: Այդ մասին գրում է Երևանի քա...
Երբ կլինի հանրաքվեն՝ նոր Սահմանադրության ընդունման համար. Նիկոլ Փաշինյան
Մենք առաջարկելու ենք մեր ժողովրդին ունենալ նոր Սահմանադրություն, և պլանավորում ենք նոր Սահմանադրության ընդունման այդ հան...
«Սանիթեք»-ը մեկ պայման է դրել. Հակոբ Կարապետյանը ներդրումների մասին
««Սանիթեք»- կողմից որևէ նոր առաջարկ չի եղել, որը արժանի կլինի լրացուցիչ քննարկման կամ դիրքորոշման թարմացման», – օգոստոսի...
Ես այսօր հաճելիորեն զարմացա․ Նիկոլ Փաշինյանը ելույթ ունեցավ «Բարեկամություն» կամրջի բացման ժամանակ
Հայ-վրացական սահմանի «Բարեկամություն» կամրջի պաշտոնական բացմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինանն անդրադարձավ հայ-վրացակ...