Հայաստանը տնտեսապես կախված է Ռուսաստանից. նախագահը՝ ՌԴ-ի հետ հարաբերությունների մասին
Երևանի և Մոսկվայի միջև ներկայում ձևավորվել են գործընկերային հարաբերություններ, Հայաստանը դադարել է լինել Ռուսաստանի կրտսեր եղբայրը։ Այս մասին RTVI-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Նրա խոսքով` Երևանում ցանկանում են, որ ռուս գործընկերները հաշվի առնեն ՀՀ իշխանությունների ինքնուրույն որոշումները:
Խաչատուրյանը կարծում է, որ «Հայաստանի իշխանությունն աշխատում է հայաստանցիների, Հայաստանի Հանրապետության բարեկեցության, բարգավաճման համար», ուստի ՀՀ կառավարությունը ինքը պետք է որոշի, թե ում հետ, ինչպես առևտուր անել, աշխատել, դիվանագիտական հարաբերություններ ունենալ:
«Հայաստանը տնտեսապես կախված է Ռուսաստանից, Ռուսաստանն էլ իր հերթին է տնտեսապես կախված Հայաստանից»,- ասել է Խաչատուրյանը:
Խաչատուրյանը մեկնաբանել է նաև Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի հայտարարությունը, որը գարնանը, խոսելով Եվրամիությանն անդամակցելու Հայաստանի մտադրության մասին, ասել էր, որ անհրաժեշտ կլինի ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև, քանի որ «երկու աթոռի վրա նստել չի հաջողվի»:
Խաչատրյանի խոսքով՝ Հայաստանն ունի դիվերսիֆիկացված տնտեսություն:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ նախագահի մամուլի խոսնակը հերքել է մամուլում շրջանառվող լուրերը
ՀՀ նախագահի մամուլի խոսնակ Աղասի Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում հերքել է մամուլում շրջանառվող լուրերը, թե ՀՀ նախագահը «...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «էկոակտիվիստները» նվաստացրին ռուսական կողմին. Բաբայանը` Լաչինի միջանցքը բացելու մասին
Ադրբեջանցի «էկոակտիվիստներն» այսօր ժամը 18:00-ից կդադարեցնեն Լաչինի միջանցքում իրենց ակցիաները: Ադրբեջանական լրատվամիջոց...
«Ժամանակ». Նոր նշանակում. ո՞րն է Փաշինյանի նպատակը
«Ժամանակ» թերթը գրում է. «Առաջիկա օրերին Գլենդելի քաղաքապետական խորհրդի նախկին անդամ, մի քանի անգամ քաղաքապետ ընտրված Զա...
Հայաստանի նախագահը ստորագրեց Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը
Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է Հռոմի ստատուտը վավերացնելու մասին օրենքը։ Այս մասին տեղ...