«Թրամփի ուղու» վրա մաքսային ծառայությունը գործելու է. ՊԵԿ նախագահ
Այո՛, «Թրամփի ուղու» վրա մաքսային ծառայությունը գործելու է, վերահաստատում եմ: Այս մասին ԱԺ-ում հայտարարել է ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին:
Մինասյանը մասնավորապես հարցրեց՝ արդյոք «Թրամփի ուղի»-ով գործելու է մաքսային համակարգ և նշեց, որ վերոնշյալ ուղու մասով բազմաթիվ մեղադրանքներ են հնչում և հստակության կարիք կա
««Թրամփի ուղու» հետ կապված ես ինքս վերջին հարցազրույցներից մեկում պարզաբանում տվել եմ և նշվածը ենթադրում է մաքսային ծառայության առկայություն: Մեկ անգամ ևս վերահաստատում եմ, այո՛, մաքսային ծառայությունը այդտեղ գործելու է»,- ասել է Հակոբյանը:
Նրա խոսքով՝ ինչ վերաբերում է դետալներին, դրանք դեռ քննարկման առարկա են։
«Այնուամենայնիվ, մեր մաքսային քաղաքականությունը տոտալ է»,- ասել է ՊԵԿ նախագահը։
Նմանատիպ հոդվածներ
«Շանգրի լա» խաղատունը զրկվել է լիցենզիայից
ՀՀ ֆինանսների նախարարությունը հուլիսի 8-ին կայացած նիստի արդյունքում ուժը կորցրած է ճանաչել «Օնիրա Քլաբ» ՍՊԸ-ին տրվ...
ԵՄ–ն ուկրաինական ճգնաժամը լուծելու կոնկրետ առաջարկ չունի
ԵՄ-ն Ուկրաինայում համաձայնության հասնելու կոնկրետ առաջարկներ չունի, ի տարբերություն Ռուսաստանի, ԱՄՆ-ի և նույնիսկ Կիևի, Ռ...
Պուտինն Իրան կմեկնի
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջիկա օրերին կայցելի Իրանի Իսլամական Հանրապետություն։ Այս մասին հաղորդում է Mehr գործակալո...
«Գյավուր» բառի համար Էրդողանը պետք է զգուշացում ստանա. Կարո Փայլան
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը Մեջլիսի խոսնակից պահանջել է Էրդողանի նկատմամբ կիրառել զգուշացման մեխան...