Թրամփի դաշնակիցը ելույթի ժամանակ արձակած կրակոցից մահացավ. վարկածներ ԱՄՆ քաղական գործչի սպանության հետ կապված

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեկոյան հաստատել է,  ամերիկացի ակտիվիստ, քաղաքական գործիչ Չարլի Քըրքի մահը. ում ելույթի ժամանակ կրակել էին: Նա ցավակցական խոսքեր է հղել քաղաքական գործչի ընտանիքին, հաղորդում է Fox News-ը:


Ենթադրվում է, որ Չարլի Քըրքի դեմ մահափորձը կատարել է Յուտայի դեմոկրատական կուսակցության անդամ Մայքլ Մուլինսոն:


Նշենք նաև, որ ռուսական լրատվամիջոցներում ակտիվ տարածվում է քաղաքական գործչի ելույթից մի հատված: Յուտայում տեղի ունեցած միջոցառման ժամանակ սպանված ամերիկացի ակտիվիստ Չարլի Քըրքը Վլադիմիր Զելենսկիին անվանել է ԿՀՎ խամաճիկ:


«ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գիտի ճշմարտությունը Զելենսկու մասին։ Նա ԿՀՎ-ի խամաճիկ է, որը իր սեփական ժողովրդին տարել է ավելորդ կոտորածի», - ասել է Քըրքը։


Ուկրաինական լրատվամիջոցներում հերքվում է Զելենսկու կապը այդ սպանության հետ:


Հավելենք՝ Չարլի Քըրքը ԱՄՆ նախագահի կողմնակիցն էր, նա 31 տարեկան էր, ուներ կին և երկու երեխա:


Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, ԱՄՆ-ում քաղաքական գործչի վրա կրակել են ելույթի ժամանակ:





Քաղաքականություն