Քաղաքականություն

Սրբազան շարժման բոլոր թեզերը սուտ են դուրս եկել. Ալեքսանյան

Սրբազան շարժման բոլոր թեզերը սուտ են դուրս եկել. Ալեքսանյան

Պարոն Դանիելյան, Ոսկեպարի եկեղեցին Հայաստանում է, սահմանազատված, սահմանից էս կողմ՝ մեր կողմ: Մնացած ամեն ինչը լիրիկա է: Հիմա թե ոնց է եղել, ոնց չի եղել, դուք ինչ նկատի ունեիք, երբ ասում էիք՝ դրա ընթացքում ինչ է եղել, մենք ասել ենք՝ Ոսկեպարի եկեղեցին մնալու է մեր կողմում, դուք ասում էիք՝ Ոսկեպարի եկեղեցին հանձնում ենք: Այս մասին ԱԺ ամբիոնից պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանի մեղադրանքներին՝ հայտարարել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:


«Ոսկեպարի եկեղեցին մնաց մեր կողմում, չհանձնվեց, ձեր ասածը դուրս եկավ սխալ, մեր ասածը՝ ճիշտ»,- ընդգծել է պատգամավորը, ինչին ի պատասխան՝ Դանիելյանը հակադարձել է իր տեղից:


«Դուք ազատ եք հավատալ նրան, որ դա եղել է ձեր պայքարի արդյունքում: Թույլ տվեք ես էլ, օգտվելով իմ իրավունքից, մտածել, որ դա այդքան էլ այդպես չէ»,- ասել է Ալեքսանյանը, որի խոսքերին ի պատասխան՝ Դանիելյանը դուրս է եկել ԱԺ նիստերի դահլիճից:


ՔՊ խմբակցության պատգամավորի խոսքով՝ իրականությունն այն է, որ Ոսկեպարի եկեղեցին մնացել է Հայաստանի սահմանազատված սահմանից ներս, իսկ այսպես կոչված «Սրբազան շարժման» բոլոր թեզերը սուտ են դուրս եկել:


Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորի մեղադրանքներին՝ կապված 2018 թվականից հետո իշխանության քաղաքականության փոփոխության հետ, ընդգծել է՝ իրենք իրենց սխալները ամենաշատն են խոստովանել, դրանք հասկացել են ու բարձրաձայնել:


«Մենք ինքներս ներողություն ենք խնդրել մեր հանրությունից: Մենք հո դուք չենք, մենք մարդ ենք, գիտենք, որ սխալական ենք, գիտենք, որ այդ սխալները կարող են հետևանքներ ունենալ ու ունեցել են, ցավոք»,- ասաց Ալեքսանյանը՝ դիմելով ընդդիմադիր պատգամավորներին:



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250