Թուրքիայի հատուկ ներկայացուցիչը ժամանել է Հայաստան
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը արդեն Հայաստանում է։
Հայաստան-Թուրքիա սահմանին՝ «Մարգարա» անցակետի մոտ Սերդար Քըլըչին դիմավորել է Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ՀՀ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։
Հայաստան ժամանելուց առաջ Քըլըչը եղել է Իգդիրում, որտեղ հանդիպել է մարզի նահանգապետի հետ։ Այնտեղ նա հայտարարել է, որ հայկական կողմը դրական է վերաբերվում սահմանի բացմանը, սակայն «որոշ նախագծերի իրականացումից առաջ անհրաժեշտ է մի շարք տեխնիկական աշխատանքներ կատարել»։ Նա նշել է, որ այդ բոլոր հարցերը կքննարկի իր հայ գործընկերոջ հետ։
Հիշեցնենք՝ Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Քըլըչը հայտարարել էր Երևան այցելելու իր մտադրության մասին։
Նա հատուկ ուշադրություն է հրավիրել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» նախագծին, այն անվանելով ռազմավարական կարևորության հաղորդակցման գիծ։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ-ից պատասխանել են ԱՄՆ-ից հնչող մեղադրանքներին
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է ամերիկյան ազգային հետախուզության հայտարարություններն ա...
Հրաժարականից առաջ Նազարբաևն անձամբ զանգահարել է Պուտինին
Նուրսուլթան Նազարբաևն անձամբ է զանգահարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին նախքան Ղազախստանի նախագահի պաշտոնից հրաժա...
Թուրքիայի նախագահը զանգահարել է Դոնալդ Թրամփին. զրույցից մանրամասներ են հայտնի դարձել
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը զանգահարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին: Կողմերը քննարկել են տարբեր քաղաքական թեմ...
Իրանում առգրավվել են մաքսանենգ վառելիք տեղափոխող արտասահմանյան տանկեր
Իրանի սահմանապահները կանգնեցրել են ավելի քան 2 միլիոն լիտր դիզելային վառելիք տեղափոխող օտարերկրյա տանկեր, հաղորդում է իր...