Քաղաքականություն
Որն է հայկական շահը վաշինգտոնյան համաձայնագրում․ Մանուկյան
«Երկար ժամանակ ծանոթացել ենք Ադրբեջանի հետ բանակցվող փաստաթղթին և հատ-հատ տեսել ենք այն կետերը, որոնք հայկական կողմն առաջարկել է Ադրբեջանին»,- հայտարարել է ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը։
Նրա խոսքով՝ Հայաստանը առաջարկել էր սահմանից հայելային զորքերի ետքաշում, սակայն Ադրբեջանը մերժել է, և հիմա այդ կետը փաստաթղթում չկա։
Ըստ նրա՝ սխալ են այն հայտարարությունները, թե փաստաթղթում երբեք չի եղել ԽՍՀՄ Գլխավոր շտաբի քարտեզների մասին հիշատակում.
«Հայկական կողմը առաջարկել է, և երկար ժամանակ մեր «քոռ աչքով» ենք տեսել դա։ Հիմա հրապարակվածի մեջ չկա։ Նաև առաջարկվել է վեճերը լուծելու համար միջազգային մասնակցություն հանձնաժողովում, հիմա դա էլ չկա։ Էլ ո՞րն է հայկական շահը»,- հարցրել է Մանուկյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Եթե մեր առաջարկած օրակարգը կյանքի կոչվի, գերիների հարցը կարող է շատ արագ լուծվել». Մարուքյան
Lilit T.
ԱԽ քարտուղարը Երևանում պատասխանել է Ադրբեջանի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հարցերին
Օրբանը Պուտինի հետ հանդիպումից հետո գրառում է կատարել
Edita
Կա աշխատավարձի շեմ, որից ներքև չպետք է ստանա որևէ մեկը. ԱԺ նախագահ
WRed