Քաղաքականություն

Հայաստանը չի ստանալու որևէ փոխադարձ առավելություն․ Թադևոս Ավետիսյան

Marine 62 դիտում
Հայաստանը չի ստանալու որևէ փոխադարձ առավելություն․ Թադևոս Ավետիսյան

Չկա որևէ փաստաթղթային արձանագրում Ադրբեջանի տարածքով հայկական բեռների, անխոչընդոտ տարանցման մասին, իսկ Հայաստանի տարածքով անխոչընդոտ տարանցումն արդեն ոչ միայն իրականություն եք դարձնում, այլ նաև կոնկրետ ինստիտուցիոնալ հիմքեր եք տվել դրան։ Այս մասին ԱԺ նիստում իր ելույթի ժամանակ հայտարարեl է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:


Նրա խոսքով՝ դրա դիմաց իրականում Հայաստանը չի ստանալու որևէ փոխադարձ առավելություն, իսկ առկա անչափելի ռիսկերը որևէ կերպ չեն հասցեագրվելու:


«Օրինակ՝ դուք, որ դառնաք բիզնեսմեն, երբ որ կորցնեք ձեր քաղաքական իշխանությունը, 850 կմ Ադրբեջանի տարածքով ձեր արտադրած բեռները, ձեր ուղեկցությամբ գնացքով կամ ավտոմոբիլով կտանե՞ք դեպի Ռուսաստան այդ ճանապարհով: Այս հարցիս առիթ լինի: Պատկերացրեք ձեզ բիզնեսմենի դերում, պատկերացրեք 850 կմ ճանապարհ ձեր կապիտալով, բայց դուք էլ պիտի ուղեկցեք, նստեք գնացքի, գնացք և տեղափոխեք այդ բեռները կամ ավտոմոբիլով»,- ասել է Թադևոս Ավետիսյանը:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250