
Պետք է ընդդիմությունը ամեն տեղ իրեն զգա իշխանության մաս. Աղազարյան

Երկրում ընտրություններ են տեղի ունենում, և մի քաղաքական ուժը հավաքում է 51% ձայն, մյուս քաղաքական ուժը, մյուս քաղաքական ուժը հավաքում է 49% ձայն, իշխանությունը 51% ձայն ունեցողինն է, բնականաբար, բայց երբ մենք 51%-ը և 49%-ը, պրոյեկտում ենք հանրության վրա, ապա մենք տեսնում ենք, որ դրանք ընդհանուր առմամբ հավասար են։ Այս մասին, այսօր ԱԺ–ում ՊԵԿ–ի տարեկան զեկույցի լսումների ժամանակ ասել է պատգամավոր Հովիկ Աղազարյանը։
«51%-ը շատ չի տարբերվում 49 տոկոսից, բայց տեսեք, 51%-ը, 49%-ին ասում է դու չկաս։ Այսինքն ո՞նց չկա։ Վարչապետն էլ՝ դիմելով ընդիմադիր պատգամավորին, ասեց, որ դուք իշխանության մաս եք ու դա ճիշտ է։ Իհարկե, որոշակի կարգավորումներ կան այսօր, խորհրդարանում ընդդիմադիր ուժերը ստանում են որոշակի պաշտոններ, պորտֆելներ։ Դա շատ լավ է, բայց դա պետք է դուրս գա խորհրդարանից և նաև դրսում այդ համամասնությունը որոշ իմաստով պետք է պահպանվի, որ ընդդիմությունը ամեն տեղ իրեն զգա իշխանության մաս։ Դրանից կշահի հենց տնտեսությունը, հենց ժողովրդավարությունը և մնացած բաները»,–ասել է պատգամավորը։
Աղազարյանը առաջարկել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը տալ ընդդիմությանը, որպեսզի ուսումնասիրեն իշխանության ներսում կոռուպցիոն դրսեւորումները, և քաղաքական դիվիդենտներ շահի։
«Կոռուպցիայի դեմ իրապես պայքարող իշխանությունն էլ՝ դատախազություն, ԱԱԾ և այլն, համապատասխան իրավական ընթացք կտան այդ ամեն ինչին և բոլորը կշահեն»,–ասել է նա։