Քաղաքականություն
Մենք պետք է լուծում առաջարկենք. Թունյանը՝ հայտարարագրման համակարգի բարելավման մասին
Ինչպես խոստացել էինք, մինչև տարեվերջ պիտի հայտարարագրման համակարգի բարելավմանը վերաբերող փաթեթ ներկայացնենք, որպեսզի մարդկանց կյանքն ավելի հեշտացնենք՝ հաշվի առնելով, որ հաջորդ տարի հայտարարատու են դառնալու ևս 500 հազար քաղաքացիներ: Հատկապես խոսքս վերաբերում է թոշակառուներին: Այդ մասին Ազգային ժողովի այսօրվա նիստում ասել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը:
«Այդ հանգամանքը հաշվի առնելով՝ մենք պետք է լուծում առաջարկենք, որ իրենց համար բարդություններ չլինեն: Իմ կարծիքով՝ այդ լուծումն ընդունելի կլինի բոլորի կողմից»,- ասել է Թունյանը:
Հիշեցնենք, ավելի վաղ ՊԵԿ նախագահը մանրամասներ էր հայտնել՝ ինչ է սպասվում հայտարագիր չլրացնելու դեպքում:
Նմանատիպ հոդվածներ
ՄԱԿ–ում մեկնաբանել են Զելենսկիի կողմից Գուտերեշի այցը Կիև մերժելու մասին լուրերը
ՀՀԿ-ականների նկատմամբ ճնշումը նոր թափ է հավաքել. «Իրատես»
«Փաշինյանը չի կարողանում ճիշտ մարդկանց նշանակել պատասխանատու պաշտոններում»․ Գագիկ Ծառուկյան
Edita
ՔՊ պատգամավոր Հակոբ Ասլանյանի հետ կապված միջադեպի գործով նախաքննությունն ավարտվել է
Julya