Զինծառայողը չի գտնվել․ Հայաստանում մարդը կարող է անհետանալ մրջյունի պես․ «Հրապարակ»

Նոյեմբերի 16-ին Սյունիքում ռազամական գործողությունների վերսկսման օրը տեղեկացրել էինք, որ անհետացել է պայմանագրային զինծառայող Վահե Մանուկյանը։


Ըստ որում, «Հրապարակի» խմբագրություն զանգահարած պայմանագրային զինծառայողի եղբայրը՝ Հայկ Մանուկյանը մանրամասնել էր, որ եղբայրը անհետացել էր այդ դեպքերիցղ դեռ 5 օր առաջ՝ մարտական հերթապահության գնալուց հետո։

«Իր հետ խոսալուց հետո չկա ու չենք կարում կապվենք։ Զանգում եմ Պաշտպանության նախարարություն, ասում են՝ որոնողական աշխատանքները կատարվում են։ Մարդու իրավունքների պաշտպանություն (ՄԻՊ գրասենյակ) և այլն, որտեղ դիմում ենք՝ նորություն չկա։ Ու ամեն օր զանգում ենք, անջատում են, իր կինը գնացել էր զորամաս, ասել էին՝ տեղում չէ» ,- ասել էր անհետացածի եղբայրը։

Լրատվականն այսօր կա է հաստատել զինծառայողի կնոջ հետ և պարզել, որ դեպքից գրեթե մեկ ամիս անց զինծառայողը չի գտնվել, ՊՆ-ն ոչինչ չի ասում, բացի՝ «սպասեք», «Կարմիր խաչի» գրասենյակն էլ «հլա նոր է ցրցամ տալիս»։

 

Քաղաքականություն