ԲՀԿ-ն իշխանության հետ կոալիցիա կկազմի՞. Արման Աբովյանը պատասխանում է
Իշխանական ուժն, անգամ վարչական ռեսուրս կիրառելով, մի շարք համայնքներում պարտվեց։ «Փաստինֆո»-ի հետ զրույցի ժամանակ արձանագրեց ԱԺ նախկին պատգամավոր, ԲՀԿ-ական Արման Աբովյանը։
Վերջինս նշեց, որ գործող իշխանությունները փորձում էին ինչ-որ բան անել, սակայն մարդկանց վրա ճնշում գործադրելը հակառակ ազդեցություն ունեցավ։
Ընտրության օրը Աբովյանում ՔՊ-ական ավագանու թեկնածու Անահիտ Մկրտչյանի աբովյանցիներին ուղարկած նամակներին, որով ոչ միայն նախընտրական քարոզչությամբ էր զբաղվում՝ հորդորելով մասնակցել ընտրություններին և հիշեցնում քվեաթերթիկում իրենց համարը,այլ նաեւ, ըստ էության, զգուշացնում, որ ընտրություններին իրենց մասնակցությունը կարող են ստուգել, ինչին արձագանքելով Արման Աբովյանը նշեց, որ եթե հանցագործության հատկանիշներ կան, ապա իրավապահները պետք է զբաղվեն դրանով։
«Տեղեկությունը հանրային է և այն պետք է հիմք հանդիսանա, որ իրավապահները գործողություններ անեն։ Չգիտեմ իրավապահներին դիմել են, թե ոչ, բայց այդ փաստն անպայման պետք է ստուգվի»,-նշեց Արման Աբովյանը։
Աբովյանում ՏԻՄ ընտրությունների նախնական արդյունքով հաղթել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը՝ հավաքելով 46.19 տոկոս ձայն, սակայն ավագանիում մեծամասնություն կազմելու համար պետք է կոալիցիա կազմի այլ ուժերի հետ։
Արման Աբովյանը նշեց, որ ինչպես քաղաքապետի իրենց թեկնածու Էդուարդ Բաբայանն է հայտարարել, իշխանության հետ կոալիցիա կազմելու մասին խոսք գնալ չի կարող։
«Մնացածն էլ կտեսնենք։ ՔՊ-ն բացառվում է»,-նշեց Աբովյանը։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովն ու Չավուշօղլուն հանդիպել են և խոսել Կովկասում իրավիճակի հետագա կայունացման մասին
Ռուսաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովն ու Մեւլութ Չավուշօղլուն քննարկել են Անդրկովկասում իրավիճակի կայ...
Այնտեղ, որտեղ չի հաղթել «Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչը, հաղթել է ՔՊ-ն. Հովիկ Աղազարյան
Նախօրեին անցկացված ՏԻՄ ընտրություններում Արարատ խոշորացված համայնքի Սուրենավան բնակավայրում, որտեղից ծնունդով ԱԺ «Քաղաքա...
Պուտինը Մոդիի հետ հանդիպմանը կմեկնի Լավրովի և Շոյգուի հետ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեկտեմբերի 6-ին բանակցություններ կանցկացնի Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի հետ. հանդիպման...
Փաշինյանը ԱԽ նիստ է անցկացրել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ: Բացի Անվտանգության խորհրդի անդամ...