Ե՞րբ և ո՞ր դեպքում դուք կարող եք փոխել պատվաստանյութի երկրորդ դեղաչափի տեսակը. ԱՆ-ն մանրամասնում է

Կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող որևէ պատվաստանյութի առաջին կամ երկրորդ դեղաչափը ստանալուց հետո, եթե անձը ցանկանում է փոխել իր պատվաստանյութն ու ստանալ քովիդի դեմ կիրառվող այլ պատվաստանյութ, կարող է պատվաստվել 4 շաբաթ անց: 
Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը: 
Գերատեսչությունը նշում է նաև՝ «Քովիդ-19»-ի դեմ մեկ դեղաչափ պատվաստումից հետո կորոնավիրուսային հիվանդությունով հիվանդացած և առողջացած անձը վերջին ախտանշաններն անցնելուց 14 օր անց կարող է ստանալ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը: Երկրորդ դեղաչափից 6 ամիս անց նա կարող է ստանալ խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում կորոնավիրուսային հիվանդության դեմ նույն կամ այլ պատվաստանյութով: 

Խթանիչ (բուստեր) դեղաչափով պատվաստում առաջարկվում է իրականացնել 18 և բարձր տարիքի անձանց՝ ըստ դիմելիության, առաջնահերթություն տալով ռիսկի խմբերի անձանց:

Քաղաքականություն